Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Մարուան Ֆելայինին այս շաբաթ որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, կհեռանա մանչեսթերյան ակումբից և կտեղափոխվի Իտալիա կամ Թուրքիա:
Նշենք, որ ավարտված մրցաշրջանում Ֆելայինին «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: