ԵՎՐՈ-2019-ի ընտրական փուլում Հայաստանի Մ21 հավաքականը մրցում է Ավստրիայի Մ21 հավաքականի հետ:
Խաղի 3-րդ րոպեին Կվասինան 11 մետրանոցից բացել է հաշիվը: 61-րդ րոպեին Բիչախչյանը փայլուն գոլի հեղինակ է դարձել` հավասարեցնելով հաշիվը:
Մեր երիտասարդները, սակայն, չկարողացան պահել ոչ-ոքի արդյունքը: 70-րդ րոպեին Ուլմանը եզրափակեց Ավստրիայի գրոհը` հաշիվը դարձնելով 2:1 ու հաղթանակ պարգևելով իր թիմին: