Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին ԱԱ-2018-ի խմբային փուլի 3-րդ տուրում Նիգերիային հաղթելուց (2:1) հետո խոսել է թիմի առաջատար Լիոնել Մեսսիիի մասին:
«Երբ Մեսսին ինձ գրկեց, ես երջանիկ էի: Նա գիտի, որ ես շատ էմոցիոնալ կերպով եմ հետևում նրա խաղին:
Նա գիտի, որ ես ամեն օր մտածում եմ հաջորդ խաղի մասին: Նա ինձ շատ լավ գիտի: Նա գիտի, որ մենք ընդհանուր երազանք ունենք՝ Ռուսաստան գալ և Արգենտինայի հավաքականի համար ինչ-որ կարևոր բանի հասնել», – ասել է 58-ամյա մասնագետը: