Կայացավ Մունդիալ-2018-ի խաղային օրվա առաջին հանդիպումը։
Շվեդիայի և Հարավային Կորեայի հավաքականների միջև հանդիպումն ավարտվեց եվրոպական թիմի նվազագույն հաշվով հաղթանակով։ Խաղի 65-րդ րոպեին միակ գնդակը 11-մետրանոցից խփեց Անդրեաս Գրանքվիստը։
Այսպիսով, Շվեդիան և Մեքսիկան առաջին տուրից հետո 3 միավորով գլխավորում են F խումբը, իսկ Գերմանիան ու Հարավային Կորեան միավոր չունեն։
Շվեդիա – Հարավային Կորեա
1։0՝ Գրանքվիստ (65′, 11-մ․)