Ավարտվեց Մունդիալ-2018-ի D խմբի Արգենտինա – Իսլանդիա հանդիպումը: Խաղում գրանցվեց անակնկալ. Մեսսին և ընկերները չկարողացան հաղթել պատմության մեջ առաջին անգամ ԱԱ-ին մասնակցող Իսլանդիայի հավաքականին:
Հանդիպման 19-րդ րոպեին Սերխիո Ագուերոն առաջ մղեց Արգենտինայի հավաքականին, իսկ 23-րդ րոպեին Ալֆրեդ Ֆինբոգասոնը հավասարեցրեց հաշիվը:
Հատկանշական է, որ 64-րդ րոպեին Մեսսին վրիպեց 11 մետրանոցից, և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:
Նշենք, որ D խմբի մյուս խաղում այսօր կմրցեն Խորվաթիայի և Նիգերիայի հավաքականները:
Արգենտինա – Իսլանդիա՝1:1
1:0՝ Ագուերո (19′) , 1:1՝ Ֆինբոգասոն (23′)